Արա Աբրահամյանի որդին ամուսնում է Տիմատիի նախկին կնոջ հետ. ԶԼՄ (Լուսանկարներ)

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանը, նշանադրվել է մոդել Անաստասիա Ռեշետովայի հետ։ Զույգը պաշտոնապես չի մեկնաբանել լուրը։ Ռեշետովան սոցցանցերում ցուցադրել է ադամանդե նշանադրության մատանի, իսկ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջարկը արվել է Մալդիվներում։

Ռեշետովայի ընկերոջ մասին քիչ բան է հայտնի. Վլադիսլավ Աբրահամյանը հետաքրքրված է ձիասպորտով և մարտարվեստով, իսկ նրա ընտանիքը Բարվիխայում ունի շուրջ 80 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն։ Նրա հայրը համարվում է դոլարային միլիոնատեր, զբաղվում է նաև արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներով։

Նշվում է, որ զույգը պլանավորում է մեծամասշտաբ հարսանիք։

Հիշեցնենք, որ Անաստասիա Ռեշետովան լայն ճանաչում է ստացել 2014 թվականից՝ ռեփեր Տիմատիի հետ հարաբերություններից հետո։ Զույգը 2019-ին որդի է ունեցել, իսկ 2020-ին հայտարարել է բաժանման մասին։

Այս թեմայով
am