Ալեն Սիմոնյանը՝ քաղաքապետի թեկնածու՞. ովքեր կպայքարեն քաղաքապետ դառնալու համար.irakanum.am
Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռևս 2 տարի ժամանակ կա, բայց իշխող կուսակցության ներսում արդեն քննարկումներ են սկսվել այն հարցի շուրջ, թե ով է լինելու իրենց թեկնածուն Երևանի համայնքապետի ընտրություններում։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով` Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Չի պատրաստվում պայքարից հրաժարվել նաև գործող համայնքապետ Տիգրան Ավինյանը, ով ամենօրյա ռեժիմով ռիլներ է նկարում իր օրվա անցուդարձից։ Վարչությունում, սակայն, դեռևս որոշում չկա այդ մասով, թե ով է լինելու իրենց թեկնածուն, սակայն նախնական տրամադրվածությունը հուշում է, որ թեժ պայքար է սպասվում։