Հայաստանում լռության օր է

Հայաստանում հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ՝ օրենքի համաձայն, քվեարկությանը նախորդող օրը հայտարարվում է լռության օր:

Լռության օրը ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն խստիվ արգելված է: Արգելվում են հեռուստատեսային կամ ռադիոեթերով, առցանց լրատվամիջոցներով քարոզչական նյութերի, թեկնածուների օգտին կամ դեմ կոչերի տարածումը: Նախկինում փակցված քարոզչական պաստառները մնում են իրենց տեղում, սակայն նոր քարոզչություն կատարելն արգելված է: 

Հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։

Այս թեմայով
am