Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան

Մարտից սկսած՝ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Չվերթները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից։

 

2026 թվականի մայիսի 14-ից սկսած՝ Ստամբուլ-Երևան չվերթների շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից սկսած՝ չվերթները կիրականացվեն շաբաթական 14 անգամ։

 

Անդրադառնալով Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթին` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում գրել է.

 

«Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ»։

Այս թեմայով
am