Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ժամը 20:00-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում:

«Ձմեռը Երևանում: Շնորհակալություն Պոլիտեխնիկին տեսահոլովակի համար:

 

Այսօր՝ ժամը 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Կսպասենք բոլորիդ»,- գրել է Ավինյանը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու տոնական արարողությամբ պայմանավորված, Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 01:00-ը:

 

Տեսանյութը՝ ստորև:

Այս թեմայով
am