Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը՝ «Միլլի մեջլիսը» ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, գրում է APA-ն։

Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա նոյեմբերին:

Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել՝ դիմելու Ալիևին «Միլլի մեջլիսը» ցրելու համար։

Այս թեմայով
am