ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը
ՆԳՆ-ից meganews-ին հերքել են, թե ոստիկանները բերման են ենթարկել Սևանի համայնքապետի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին: Այս մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը և armlur.am-ը հայտնել էին, որ ոստիկանները բերման են ենթարկել Մելքոնյանին հենց շտաբի մոտից: