«Հարաբերությունների վերականգնումից հետո առաջին այցը». ՀՀ նախագահը Հունգարիայում է

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Բուդապեշտ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուդապեշտի «Ֆերենց Լիստ» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորեց Հունգարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Շանդա Տոմաշը։

Նախագահի գլխավորած պատվիրության կազմում են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ 

 

Այս թեմայով
am