Հերոսի մահով անմահացած Օմարի Արծիվ Արմեն Ասլամազյանի` «Ումուդ»-ի ծննդյան օրն է

Օմարի Արծիվը՝ Արմեն Ասլամազյանը, այսօր կդառնար 46տարեկան։  

Նա իր կյանքը հերոսաբար նվիրեց Հայրենիքին 2022-ի սեպտեմբերի 13-ին Ջերմուկում:

Հերոսները չեն մահանում… նրանք միշտ ապրում են, մեզանում:

Հերոսական կենսագրություն ունեցած և հերոսի մահով անմահացած Օմարի Արծիվ` Արմենի հերոսությունների մասին դեռ շատ կպատմեն, ով հայրենիքը վեր դասեց անձնական մղումներից, ով ընտրեց հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը:

Շնորհավո՜ր երկնային ծնունդդ իմ հերոս` Արմեն Ասլամազյան (Ումուդ)»։

 
Համառոտ կենսագրություն

Ծնվել է 1978 թվականին։ Լոռու մարզից էր՝ Վանաձորից։ Ամենին Ումուդ էին անվանում, որ լոռու բարբառով հույս ու հավատ է նշանակում։

Նա մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։

Մինչ օրս եղել է անհետ կորած։ Ջերմուկում թշնամու 400 հոգանոց խումբը շրջափակման մեջ է գցել մեր Զինծառայողներին։ Տեսնելով որ այլ ելք չկա՝ Արմենը պայթեցրել է իրեն, իր հետ էլ թշնամու զորքին։ Եվ հիմա հենց իրենց շնորհիվ է, որ Ջերմուկը կա և կանգուն է։

Զոհվել է 2022 սեպտեմբերի 13-ին։

Meganews.am

Այս թեմայով
am