Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան և կհանդիպի իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումից հետո նրանց գլխավորությամբ տեղի կունենա վրաց-հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։

Բացի այդ, կառավարությունների ղեկավարները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

 

Այս թեմայով
am