ՊՆ-ն չի կարող բնակարանից վտարել արցախցի զինծառայողին. փաստաբան
Վարչական դատարանն արգելել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողին իր բնակարանից։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։ Aysor.am-ի հետ զրույցում Երիցյանը մանրամասնեց.
«Տվյալ որոշումը վերաբերում է մեկ զինծառայողի գործի, բավարարվել է միայն մեկ դիմում, բայց նմանատիպ գործերի թիվը 10-ից ավելին է։ Կարծում եմ՝ առաջին դրական որոշումը կարող է նպաստել նաև մյուս գործերի բարենպաստ հանգուցալուծմանը։ Մնացած գործերը շարունակում են քննվել դատարանում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։