MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

Երբ միավորվում են կինոյի կախարդանքն ու սիմֆոնիկ երաժշտության ուժը, ձևավորվում է հեքիաթային մթնոլորտ, որը MyAmeria Starհավելվածի օգտատերերին տեղափոխեց HarryPotter-ի մոգական աշխարհ:

 

Ամերիաբանկի, VISA-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Harry Potter and the Philosopher'sStone™ in Concert կինոհամերգը` միայն MyAmeria Star-ի օգտատերերի համար։ 

 

Օգտատերերը պետք է պարզապես հավելվածում հաստատեին իրենց մասնակցությունը և միանայինխաղարկությանը։ Հաղթողները մայիսի 26-ին ընտրվել էին պատահականության սկզբունքով և ստացել համերգի երկուական տոմս։

 

Համերգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմի անմոռանալի տեսարաններն ուղեկցվում էին Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտության հետ՝ կենդանի կատարման շնորհիվ ստեղծելով մոգական տրամադրություն:

 

Կախարդական աշխարհի շունչն ու տրամադրությունը զգացվում էին ոչ միայն համերգի ընթացքում, այլև համալիր մուտք գործելու առաջին իսկ պահից, որտեղ երեխաներին և պատանիներին սպասում էին Harry Potter-ի աշխարհը հիշեցնող անակնկալներ` մոգական գլխարկից մինչևկախարդական փայտիկներ և այլն։

 

MyAmeria Star-ը նախատեսված է 6-18 տարեկանների համար և օգնում է երեխաներին ու պատանիներինանվտանգ, հետաքրքիր և հասկանալի կերպով բացահայտել ֆինանսների աշխարհը։ Այն երեխաների խենթ, բայց միաժամանակ հասուն ընկերն է, որն ուղեկցում է իրենց աստղը կերտելուճանապարհին։

 

Ամերիաբանկը հավելվածի օգտատերերի համար շարունակաբար իրականացնում է հետաքրքիր նախաձեռնություններ` թե́́́ ֆինանսական գրագիտությանը նպաստելու, թե́ յուրահատուկժամանցն ապահովելու նպատակով։ Հավելվածի օգտատերերի համար հունիսի 2-ին մեկնարկել է նորարշավ, որի շրջանակում հավելվածի ինստագրամյան էջի հետևորդների համար խաղարկվում է 5 հատ AirPods 4։ Արշավնամփոփվելու է հունիսի 22-ին: Մանրամասները` հղումով։

MyAmeria Star քարտ պատվիրելու մանրամասները` հոլովակում:

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

Այս թեմայով
am