Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ շնորհավորել ՀՀ ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար: ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց ՀՀ-ին:

Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը։

Պիտի արձանագրեմ, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և, իհարկե, սա է լինելու քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական ու հատուկ քայլերով:

Այս թեմայով
am