ՄՔԾ-ն հերքում է ընտրացուցակներում Ադրբեջանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կեղծ է որակել լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ ընտրացուցակներում առկա է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։ Ծառայությունից վստահեցրել են, որ ընտրացուցակներում ընդգրկված բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, իսկ նմանատիպ ահազանգերով ստուգված բոլոր դեպքերում ընտրողները ազգությամբ հայեր են։

 

«Հարգելի քաղաքացիներ,

հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerkir.am լրատվամիջոցի կողմից։ Հրապարակվել է ընտրացուցակից հատված, որտեղ, ըստ էության գրառում կատարողը, նկատի ունենալով օտարերկրյա անվանմամբ և հայրանվանմամբ ընտրողին, նշում է իբր Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է։

 

Հավաստիացնում և վերահաստատում ենք, որ ընտրացուցակներում առկա բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են և այսօր ստացված բոլոր ահազանգերի դեպքում ընտրողները ազգությամբ հայեր են։

Հորդորում ենք զերծ մնալ թյուր տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Այս թեմայով
am