Զենքը ցուցադրելու համար չի, զենքը կռվելու համար է, էդ մարդիկ, որոնք խոսում են, էդ զենքով քանի՞ մարտ են անցկացրել, զրո չէ՞. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29/46 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, և անդրադարձել նաև Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցած զորահանդեսին, այդտեղ ցուցադրված սպառազինությանը և Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իրենց իշխանությանը, իրենց ստեղծած բանակին, գնած սպառազինությանը վերագրվող որակումներին:
«Լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, երբ ասում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի: Եթե էդ զենքերը մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ու՞ժ էինք: Սա մեկ հանգամանք: Երկրորդ, զենքը ցուցադրելու համար չի, զենքը կռվելու համար է: Իսկ էդ մարդիկ, որոնք խոսում են, էդ զենքով քանի՞ մարտ են անցկացրել, զրո չէ՞: Եվ էն, ինչ իրենք ցույց են տվել, ձեզնից ով կարող է ասել՝ էդ նմուշներից քանի՞ հատ մենք ունենք: Չեք կարող ասել չէ՞: Կամ՝ էդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»:
Ակնհայտ է չէ՞, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն էն ահռելի թվերը, որ մենք տեսնում և լսում էինք՝ իբր գումարների տեսքով հատկացված Պաշտպանության նախարարությանը: Էդ ամեն ինչը կպարզվի, երբ որ իշխանափոխություն լինի, և երբ որ կարողանանք հետաքննել էդ ողջ պատմությունը»: