Ընտրողների թիվն ավելացել է. գաղտնի ցուցակներ կան
|
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ Այս մասին գրել է «Փաստինֆոն»։ «Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնիք են»,- ասել են ԿԸՀ-ից։ |