«Տեղեկություն ունենք, որ մարզերում ոստիկանները փորձ են անելու մեկից ավելի տեղերում քվեարկել»․ Իշխան Սաղաթելյան
|
«Ընտրակեղծիքները 2 տարբերակով են իրականացվում․ մեկը, օրինակ, որ առավոտից սկսել են ձերբակալությունները, խոչընդոտելը շտաբի պատասխանատուներին, կամավորներին, տարբեր հարացաքննություններ, մյուսը՝ կան բաց քվերակություններ և այլն, որոնք պրոբլեմատիկ են»,- այսօր քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բացի այդ, մենք մտահոգություն, նաև որոշակի տեղեկություն ունենք, որ տարբեր մարզերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողները փորձ են անելու մեկից ավելի տեղերում քվեարկել»,- հավելել է Սաղաթելյանը։ |