«Իմ սկզբունքների համապատասխան` հանուն արդարության». ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քվեարկել է ԱԺ ընտրություններին
Լրագրողների հետ զրույցում ԲԴԽ նախկին անդամ Ջհանգիրյանը նշեց, որ իրեն ԲԴԽ–ից չեն հեռացրել, այլ ինքը դիմումով դուրս է եկել` առողջական խնդիրների պատճառով։
«Ես ժողովրդի աջակիցն եմ,–հայտարարեց նա,–դատական իշխանությունը անկախ է եղել, ես որևէ կուսակցության մեջ եղե՞լ եմ, գործադիրում եղել եմ` ոչ։ Ես ամեն ինչ անում էի, որ դատական իշխանությունը անկախ, անկաշկանդ աշխատեր»,–պնդեց նա։
Խոսելով աղմկահարույց ձայնագրության մասին` Ռուբեն Վարդազարյանի հետ կապված, ասաց` հարցրեք Վարդազարյանին, ինչու է 1.5 ժամ ձայնագրւթյունից ինչու է 13 րոպեն կրճատել, կպցրել։
Մանրամասները՝տեսանյութում