Մեր արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը արձագանքեց դեպքին՝ կապված Ադոնց փողոցում ընտրատեղամասերի դիմաց թափված թռուցիկներին, որոնք հակաքարոզչություն են՝ ուղղված ընդդիմադիր ուժերին։
«Այս պահին մեր արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Ողջ օրվա ընթացքում ԲՀԿ արագ արձագանքման խումբը հավաքագրելու և հետամուտ է լինելու ընտրախախտումների վերաբերյալ հնչած բոլոր հայտարարություններին»,-ասաց նա։
Տոնոյանը կոչ արեց՝ ընտրախախտումներ արձանագրած քաղաքացիներին զանգահարել 010-600-601 հեռախոսահամարով։