Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Ամերիաբանկը և Նիդերլանդներիձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկանժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյիվարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակնէ ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունըՀայաստանում գործող միկրո, փոքր և միջինձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանելկայուն զարգացումը կանաչ ֆինանսավորմանմիջոցով։

 

Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվիսահմանված չափանիշներին համապատասխանողկանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվենՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկուշադրության կենտրոնում կլինեն կանանց ևերիտասարդ ձեռնարկատերերի կողմիցղեկավարվող բիզնեսները, ինչպես նաևգյուղատնտեսության ոլորտում և գյուղականհամայնքներում գործող ձեռնարկությունները։

 

Այս նոր պայմանագիրն արտացոլում էԱմերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսներիմրցունակությունը և նպաստելու անցմանը դեպիավելի կայուն տնտեսություն։

 

Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկիֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավարԱրա Սարգսյանը նշեց. «Մենք ուրախ ենքամրապնդել մեր երկարատև գործընկերությունըFMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելիկընդլայնի  ֆինանսավորման հասանելիությունըամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչև ներառական նախագծերին։ Այսհամագործակցությունը շարունակում է կարևոր դերխաղալ Հայաստանում կայուն աճի խթանման ևձեռնարկատերերի համար ավելի լայնհնարավորությունների ստեղծման գործում, որըռազմավարական նշանակություն ունիԱմերիաբանկի համար»։

 

FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց. «Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում էձեռնարկատերերին սատարելու մերհանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդարանցումը դեպի ցածրածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորմանհասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանելներառական աճը և օգնել ապահովել, որ այսանցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։

 

Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունըզգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբԱմերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորումստացավ FMO-ից` հայկական ՓՄՁ-ներին ևվերականգնվող էներգետիկայինախաձեռնություններին աջակցելու համար։Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել էշուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այսմիջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվբիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերիիրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելիկանաչ տնտեսության զարգացմանը։

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիականառաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտինշանակալի դերակատարներից մեկը: Թվայինփոխակերպման ռազմավարության ներքո բանկըշարունակաբար ներդնում և կատարելագործում էնորարարական պրոդուկտներ, ծառայություններ ևհարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանցֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկումէ կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

FMO

 

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացմանբանկն է: Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-նաջակցում է զարգացող երկրներում և ձևավորվողշուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր ևնախաձեռնություններ: Համոզված լինելով, որ ուժեղմասնավոր հատվածը նպաստում է տնտեսական ևսոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ  ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղականտնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկունև կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համարառանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆելավելի քան 85 երկրում` FMO-ն հանդիսանում է աշխարհումմասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմբանկերից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl. կայքը:    

 

 

Այս թեմայով
am