Խորհրդարանական ընտրություններ․ լռության օր
Այսօր Հայաստանում լռության օր է։
Վաղը՝ հունիսի 7-ին, խորհրդարանական ընտրություններ են։
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 18 քաղաքական ուժ:
Ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: