«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

Իշխանությունը մոբիլիզացրել է վարչական ռեսուրսը և ընտրական գործընթացներին ամբողջությամբ ներգրավել է նաեւ բանակը։ Ոչ միայն պաշտպանության նախարարն է շարքային ՔՊ-ական քարոզիչ դարձել, այլեւ տեղեկություններ ենք ստանում, որ բանակի հրամանատարությունը եւ փորձառու զինվորականներին են պարտադրել ՔՊ-ի համար աշխատել, գրում է «Հրապարակ»-ը։

Մեզ հասած տեղեկություններով, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը անձամբ զինվորներին ահաբեկում -ուղղորդում են, որ հունիսի 7-ին ընտրեն «Քաղաքացիական պայմանագրին»։ Չի բացառվում, որ նույնը կարող է լինել այլ կորպուսներում, ուղղակի մյուս կորպուսներից տեղեկատվություն այս պահին չունենք։

Սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ իշխանությունը վստահ չէ իր հաղթանակի մեջ և փորձում է բռնություններով, սպառնալիքներով, անգամ ապաքաղաքական համարվող բանակը իր քարոզչությանը խառնելով, ձայներ ստանալ։

Այս թեմայով
am