«Ովքեր ծառայում են այլ երկրների պրապըրշիկների հրահանգներով, նրանց ասում ենք՝ գնացե՛ք գրողի ծոցը»․ Տիգրան Ավինյան

«Խաղաղությանը զուգահեռ, այնուամենայնիվ, մեր մեջ ունենք մի փոքրիկ տագնապ»,- ելույթ ունելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում՝ այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ աննշան, բայց տագնապ ունենք, որը խոսում է այն մասին, որ այս խաղաղությունը մեզ համար թանկ է, թանկ է՝ ինչպես երբևէ չի եղել։ Եվ այդ տագնապը մեզ ասում է, որ այն մարդիկ, ովքեր ծառայում են այլ երկրների, ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների պրապըրշիկների հրահանգներով, եկել են և ուզում են մեր խաղաղությունը մեզանից խլել, մենք նրանց ասում ենք՝ գնացե՛ք գրողի ծոցը»։

Այս թեմայով
am