«30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում». Գագիկ Ծառուկյան
|
«Ինքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, էդքանը թող հանրությունը իմանա, 30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»,- այսօր հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունների մասին։ «Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։ |