Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է․

???? Մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մի քանի օր։ Ցավոք, նախընտրական աղմուկի մեջ հաճախ ստվերվում է ամենակարևորը՝ բովանդակային և կառուցողական խոսքը։

????Այս պայմաններում ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով և քաղաքացիների առջև ստանձնած կոնկրետ պարտավորություններով։ 

???? «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառված են այնպիսի առաջնահերթություններ, որոնց իրականացումը կարող է Հայաստանի համար բացել տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցության նոր էջ։

????Մեր առաջարկները հստակ են․

* ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ
*  առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ
* ապահովել անվճար և հասանելի կրթություն,
* ունենալ անվճար և որակյալ առողջապահություն,
*վերացնել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները,
*կրկնակի անգամ նվազեցնել գույքահարկը 
* իրականացնել համաներում,
* բացառել բանկային ռեկետը և իրականացնել մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում։

???? Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին արժանի է ոչ թե դատարկ խոստումների և քաղաքական աղմուկի, այլ իրական լուծումների, որոնք կբարելավեն մարդկանց առօրյան և կստեղծեն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագա։
Մեր առաջնահերթությունը  Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է։

????Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների․․․

Գնա՛ ընտրության, որ Հայաստանը մնա․․․????????

Հունիսի 7️⃣֊ին  ✅7֊ին????????????????????????

Այս թեմայով
am