Նիկոլ Փաշինյանը Հրազդանի Վանատուր թաղամասում հանդիպել է բնակիչների հետ. ներկայացվել են նախընտրական ծրագրերը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ հանդիպումներ ունենալով Հրազդան քաղաքի և Վանատուր թաղամասի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրերն ու անդրադարձել ներքին և արտաքին քաղաքականությանը։
«Խաղաղությունը նման է փոքր երեխայի, այն արդեն 9 ամսական է». Վարչապետի քաղաքական թեզերը
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և արտաքին քաղաքականությանը՝ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ համեմատական է անցկացրել խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Խաղաղությունը նման է փոքր երեխայի, այն արդեն 9 ամսական է»,- նշել է վարչապետը՝ շեշտելով գործընթացի պահպանման և զարգացման կարևորությունը։
Քաղաքական հարցերից բացի, անդրադարձ է կատարվել նաև երկրի պաշտպանունակությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հանրապետության հրապարակում հանրությանն է ներկայացվելու վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան և սպառազինությունը, ինչը, ըստ նրա, կատարված աշխատանքի հաշվետվություն է քաղաքացիներին։
Բնակիչների աջակցությունը տեղական իշխանություններին
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև տեղական իշխանությունների դերակատարությունը քաղաքի կյանքում։ Նշվել է, որ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը վայելում է բնակիչների մեծ հարգանքն ու սերը՝ իր արդյունավետ գործունեության և քաղաքի բարեկարգմանն ուղղված աշխատանքների շնորհիվ։ Այս գործոնը նպաստել է նաև քարոզարշավի ընթացքում բնակիչների և երկրի ղեկավարի միջև անմիջական ու կառուցողական երկխոսության ձևավորմանը։
Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է բնակիչների բարձրացրած հարցերին՝ ներկայացնելով առաջիկա տարիների զարգացման տեսլականը։
Մ.Դ.
«Մեգանյուզ»լրատվական