Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար
Արմավիրի մարզպետ Վ. Խաչատրյանի որոշմամբ, Կարինե Սմբատյանն ազատվել է Սարդարապատ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնից։ Ինչպես ներկայացրել է արդեն նախկին տնօրենը, պատճառը դպրոցի փառքի անկյունում տեղադրված Արցախի դրոշը հեռացնելու հրահանգը չկատարելն է։
«Այսքան ջանքից ու նվիրումից հետո ինձ աշխատանքից ազատելու հիմքերը՝ «ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ ԿՈՐՈւՍՏ» ձևակերպմամբ, ես համարում եմ անհիմն և կամայական։ Դա վիրավորական է ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ կոլեկտիվի տարիների վաստակի համար, որը մենք ներդրել ենք՝ անգամ շենքային ծանր պայմաններում։ Ուզում եմ, որ իմանաք՝ ես պայքարելու եմ իմ բարի համբավի և արդարության համար»,-նշել է նա։