ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մումբայում քննարկել են էներգետիկ համագործակցությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարն ու նախարարը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ էներգետիկ առևտրի ընդլայնումը կարող է կարևոր դեր խաղալ Հնդկաստանի մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործում՝ միաժամանակ բավարարելով նրա զգալի պահանջարկը», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am