Զգուշացում․ Վասակ Վարդանյանի անունով կեղծ WhatsApp հաշիվ է գործարկվել

Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ էջ՝ իր լուսանկարով և իրեն չպատկանող հեռախոսահամարով։

Վարդանյանի խոսքով՝ տվյալ էջը որևէ առնչություն չունի իր հետ։

«Խնդրում եմ չարձագանքել այդ էջից ստացվող հաղորդագրություններին և չտրամադրել որևէ տեղեկատվություն»,- նշել է նա։

Փոխմարզպետը քաղաքացիներին հորդորել է լինել զգոն և նմանատիպ դեպքերի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Այս թեմայով
am