Տիգրանաշենի ոլորաններում, Արագածում, Աշոցքում, Ամասիայում և Գյումրիում բուք է. կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Երասխի շրջանաձև երթուղուց դեպի Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհը, Լանջառ-Լուսաշող-Լանջազատ ավտոճանապարհը, Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները (բուք) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները, Բերդ-Ճամբարակ, Ելփինից Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները  փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Սյունիքի մարզում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

Տիգրանաշենի ոլորաններում, Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս թեմայով
am