Իրանի Քաշան քաղաքում ցուցարարները գրավել և հրզիկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից բազան

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը երկրի տարբեր շրջաններում: Խոմեյն քաղաքում ցուցարարները վանկարկել են «Կեցցե՛ շահը» կարգախոսը՝ ի նշան գործող կառավարության դեմ: Խոմեյնն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի հայրենի քաղաքն է։

Հակակառավարական գիշերային բողոքի ցույցերը շարունակվում են նաև Սարիի հյուսիսային քաղաքում: 

Մի քանի շրջաններում սահմանափակ ինտերնետի ֆոնին, ԱՄՆ-ում բնակվող իրանցի ակտիվիստ Մասիհ Ալինեժադը կոչ է արել ձեռնարկատեր Իլոն Մասկին օգտագործել Starlink արբանյակային համակարգը՝ Իրանում ինտերնետ հասանելիությունը վերականգնելու համար: Նա այդ մասին հայտարարել է ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Հաղորդագրություններ են շրջանառվում նաև մի քանի քաղաքներում իրավիճակի կտրուկ սրման մասին։

Քաշան քաղաքում ցուցարարները, ըստ հաղորդումների, գրավել և հրկիզել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից կամավորական ուժերի բազան։

 

Այս թեմայով
am