Փաշինյանը Ղազախստան կմեկնի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան՝ Աստանա։
Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները, այցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժամորտ Տոկաևի հրավերով է։ Փաշինյանը Ղազախստանում գտնվելու է նոյեմբերի 20-21-ը։
Այցի ընթացքում, ըստ հրապարակումների, քննարկվելու են Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։