Ղարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր, Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության՝ չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ: 

Եվ այսօր, այո՛, այդ թվում մեր աջակցությամբ՝ փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը՝ Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը: Եվ ուրեմն մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-ասաց Փաշինյանը և ծափողջյունների ներքո խոնարհվեց:

Այս թեմայով
am