Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման համար է:

 

Մեզ հաջողվեց որոշ ցուցանիշներ իմանալ: Ըստ այդ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել անգամ այն պարագայում, եթե թուրքերը գրավեն Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը:

 

Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է Կարապետյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին, այդ թիվը նվազում է:

 

Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` իր կայուն 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը, ունեն իրար շատ մոտ ռեյտինգ` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում:

Այս թեմայով
am