Ծառուկյանը՝ առաջիկա ընտրությունների, հաշտության անհրաժեշտության և երկրի ապագայի մասին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացրել:

«Կգա ժամանակը՝ ամեն ինչ կասեմ։ Ամիսներ առաջ ասել եմ, որ մտածում եմ, քննարկումներ եմ ունենում տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի կուսակցություն կամ անհատ, որը կարող է միայնակ երկիրը դուրս բերել այս վիճակից», – ասաց Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է համախմբում, մասնագիտական վերլուծություններ և արդյունավետ առաջարկներ բոլոր ոլորտներում։

Ծառուկյանը նշեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է «Առաջարկ Հայաստանին» հաղորդաշարը, որի շրջանակում հարթակ է տրվում բոլոր ցանկացողներին՝ երկրի զարգացման համար օգտակար առաջարկներ ներկայացնելու։

«Մեր դռները բաց են բոլորի համար։ Եթե լավ գաղափար կա՝ պատրաստ ենք լսել», – հավելեց նա։

Ծառուկյանը ընդգծեց՝ Հայաստանում պետք է վերջ դրվի ատելությանը, նախանձն ու բաժանարար գծերին։

«Հայաստանը մեծ ընտանիք է։ Եթե ընտանիքում միմյանց չեն լսում, չեն համախմբվում, հաջողություն չի կարող լինել։ Պետք է միասնական աշխատել, ոչ թե բամբասել կամ միմյանց վրա ցեխ շպրտել», – եզրափակեց նա։

meganews.am

 

Այս թեմայով
am