Կործանվել է Air India ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը

Air India ավիաընկերության ուղևորատար Boeing 787 ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի Արևմուտքի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։

Օդանավն Ահմեդաբադից ուղևորվելիս է եղել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան:

Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերությունը պարզում է տեղի ունեցածի մանրամասները: Զոհերի և տուժածների մասին հաստատված տվյալներ դեռևս չկան:

Այս թեմայով
am