Գրոզնիում կկառուցվի Բուրջ Խալիֆայի անալոգը՝ Ախմատ Թաուերը. Այն կունենա 435 մետր բարձրություն և մեծությամբ երկրորդը կլինի Ռուսաստանում
Չեչնիայում հսկա երկնաքեր կկառուցվի: Գրոզնիում Ախմատ Թաուերի կառուցման համար 2,5 միլիարդ ռուբլի գումար է հատկացվել։
«Բազմաֆունկցիոնալ բարձրահարկ համալիրի» ստեղծման նախագծի իրականացումը սկսվել է դեռևս 2015 թվականին: Շենքում, որի բարձրությունը մոտավորապես 435 մետր է, կլինի հյուրանոց, ռեստորաններ, թանգարաններ, գրասենյակային տարածք և դիտահարթակ:
Համեմատության համար նշենք, որ Մոսկվայի ամենաբարձր երկնաքերը 374 մետր է։ Երբ Ախմատ Թաուեր կառուցվի, այն զիջելու է միայն Սանկտ Պետերբուրգի Լախտա կենտրոն համալիրի աշտարակին։