Թրամփը բանակից հեռացնում է տրանսգենդերներին

Պենտագոնը հայտարարություն է տարածել, որ սկսել է աշխատանքից ազատել այն զինծառայողներին, ովքեր բացահայտորեն իրենց տրանսգենդեր են համարում։ Նման զինծառայողները ստիպված կլինեն լքել ծառայությունը։
Դա հաջորդել է այն բանին, երբ Գերագույն դատարանը թույլատրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ արգելել տրանսգենդեր անձանց ծառայելը բանակում։ Նրանք կարող են կամավոր կերպով բացահայտել իրենց ինքնությունը մինչև հունիսի 6-ը, իսկ Ազգային գվարդիայի և պահեստազորի զինծառայողները՝ մինչև հուլիսի 7-ը։
Պենտագոնի պաշտոնյաները նշում են, որ դժվար է ճշգրիտ որոշել տրանսգենդեր զինծառայողների թիվը։ Առաջինը աշխատանքից ազատվում են նրանք, որոնց մոտ ախտորոշվել է գենդերային դիսֆորիա, ովքեր հորմոնալ բուժման կամ վիրահատության կարիք ունեն և չեն կարող կամ չեն ցանկանում ծառայել իրենց ծննդյան սեռին համապատասխան։
Պաշտոնյաները նշել են, որ 2024 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ 4240 ակտիվ զինծառայողների, Ազգային գվարդիայի և պահեստազորի անդամների մոտ ախտորոշվել է սեռական դիսֆորիա։ Սակայն այս թիվը կարող է ավելի բարձր լինել, քանի որ ԱՄՆ զինված ուժերում ծառայում է մոտավորապես 2.1 միլիոն մարդ։