Նախագահ Մակրոնի ձեռքը սեղմելիս անմիջապես ասացի՝ ես հայ եմ. հայուհու որմնանկարի բացումը Ֆրանսիայի նախագահն է կատարել

Մեր հայրենակցուհի, նկարչուհի, դիզայներ Ամալի Գալստյան-Պյուժոսն օրերս բարձր ընդունելության եւ հարգանքի է արժանացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության կողմից:

Նրա ստեղծած որմնանկարը, որը նվիրված է 1863թ Կամերոնի ճակատամարտում Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի հաղթանակին, արդեն զարդարում է Ֆրանսական հարավում գտնվող շքեղ դղյակը: Ամեն տարի ապրիլի 30-ն էլ Ֆրանսիայում նշվում է որպես օտարերկրյա լեգեոնի փառքի օր: Ամալի Գալստյանից տեղեկացանք, որ սովորել է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, այնուհետեւ Ֆրանսիայում 5 սովորել է Դիզայնի ու ճարտարապետական դիզայի բարձրագույն դպրոցում: Նա աշխատել է հեղինակավոր դիզայներների, ճարտարապետների մոտ, նաեւ Dior-ի ներքին ճարտարապետության, դիզայնի եւ սցենագրաֆիայի բաժնում, Dior-ի բոլոր բուտիկների ներքին ճարտարապետության ու արտաքին դիզայնի կոնցեպտների վրա է աշխատել, ներգրավված եղել մեծ նախագծերում ՝ Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս:

Հետագայում բացել է իր ատելիեն, իր գրասենյակը՝ Փարիզի օպերայի հարեւանությամբ, նաեւ ցուցադրվում է Փարիզի հանրահայտ ցուցասրահներում, որտեղ ժամանակին ցուցադրվել են Վան Գոգը, Պիկասոն եւ ուրիշ անվանիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am-ում։ 

Այս թեմայով
am