Մակրոնը և Ահմեդ ալ-Շարաան Փարիզում հանդիպում կունենան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի Փարիզում հանդիպում կունենա Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։
«Հանդիպման ընթացքում Մակրոնը կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը ազատ, կայուն և ինքնիշխան Սիրիայի կառուցմանը, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր շերտերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարին Շարաան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից հրավեր էր ստացել՝ «առաջիկա շաբաթներին» այցելելու Ֆրանսիա։

 

Այս թեմայով
am