«Նրանք կա՛մ «այո» կասեն, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից». Վենս

Եկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներն ընդունելու ժամանակը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի մասնակցել դիվանագիտական գործընթացին․ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ հստակ առաջարկ է արել Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության համաձայնագրում առաջ շարժվելու վերաբերյալ՝ հավելելով, որ ժամանակն է, որ նրանք կամ «այո» ասեն, կամ Միացյալ Նահանգները դուրս կգա գործընթացից:
Միևնույն ժամանակ, Վենսը ընդգծել է, որ հակամարտության կարգավորման և ցանկացած խաղաղության համաձայնագրի կնքման համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ:
«Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեին հրաժարվել տարածքի մի մասից, որը կողմերից յուրաքանչյուրը ներկայումս վերահսկում է։ Մենք կհրաժարվենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդությունից, եթե դրական պատասխան չստանանք։ Մենք հստակ և արդար առաջարկ ենք ներկայացրել ինչպես ռուսներին, այնպես էլ ուկրաինացիներին», – ասել է Վանսը։