Սահմանափակումներ են մտցվել ՌԴ-ի օդանավակայաններում

Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն իր տելեգրամյան ալիքում։

 

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում»,- գրել է նա։

 

Որպես կանոն, նման սահմանափակումներ են մտցվում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Նախկինում Յարոսլավլի օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը մարտի 11-ին, իսկ Նիժնի Նովգորոդը՝ մարտի 19-ին։

 

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 16-ի գիշերը ՌԴ շրջանների վրա հայտնաբերվել և խոցվել է ուկրաինական 26 անօդաչու թռչող սարք։

Այս թեմայով
am