Ո՞ւմ արձանն է կանգնեցրել Թրամփը՝ սեփական գոլֆ ակումբում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Trump Internationalգոլֆ ակումբում իր արձանն է կանգնեցրել։ Արձանն ԱՄՆ նախագահին նվիրել է Sticker Mule ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Կոնստանտինոն: Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

 

Արձանը կանգնեցված է քարե պատվանդանի վրա, որի վրա փորագրված է Կոնստանտինո անունը։ Գործարարի խոսքով՝ Թրամփն ուրախ տրամադրություն ուներ բացման արարողության ժամանակ, նրա դեմքը հպարտությանից փայլում էր, երբ առաջին անգամ տեսել է արձանը։

Արձանը կանգնեցվել է այնպիսի վայրում, որտեղ ակումբի բոլոր այցելուները կարող են տեսնել այն:

 

«Անհնազանդության արձան»-ում Թրամփը ներկայացված է կոստյումով և փողկապով՝ ձեռքը բարձրացրած և բռունցքը սեղմած։

Այս թեմայով
am