Ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Այս մասին հաղորդում են թուքական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը խուզարկել են Իմամօղլուի տունը։ «Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։

Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր են տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։

 Քաղաքապետը իշխանություններին մեղադրել է ոստիկանությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ:

Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրմանը՝ երկրի նախագահի պաշտոնում:

Այս թեմայով
am