«Գագաթնաժողովը նախերգանքն էր այն ամենի, ինչ տեղի կունենա առաջիկայում»․ Տուսկ
Փարիզում ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովն ավարտվել է առանց Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնելու, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է RMF24-ը։
Նրա խոսքով, սա ընդամենը «նախերգանք էր այն ամենի, ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում. բոլորին պարզ է, որ նման հանդիպումները չեն ավարտվում որոշումների կայացմամբ։
Թե՛ այստեղ ներկայացված երկրների, թե՛ ողջ Եվրոպայի շահերից է բխում դաշնակցային համագործակցության ամրապնդման համար հնարավոր ամենահրատապ և ինտենսիվ գործողությունները։ Դա վերաբերում է նաև պատերազմին վերջ տալու հնարավոր ապագա բանակցություններին»,- ասել է Տուսկը։
Նա զգուշացրել է, որ քննարկված հարցերի զգայունությունը հաշվի առնելով, մյուս առաջնորդները նույնպես իրենց մեկնաբանություններում զուսպ կլինեն։