ԱՄՆ-ն առաջարկել է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով հաջողության դեպքում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջարկել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով հաջող համաձայնության հասնելու դեպքում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Վաշինգտոնը լիովին չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, եթե բանակցությունները «բարեխիղճ» չլինեն։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ունենա «ինքնիշխան անկախություն»: Նա նշել է, որ այն համաձայնությունը, որը ձեռք կբերվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների արդյունքում, կցնցի մարդկանց։