Վլադիմիր Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ են ունեցել։
«Հավանաբար, ես կխոսեմ Պուտինի հետ», - լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ այդ զրույցը։ Նա նաև հայտարարել է, որ պահպանում է Պուտինի հետ բանակցելու մտադրությունը։
Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին հայտարարել է Ուկրաինայում ճգնաժամին վերջ դնելու ցանկության մասին և կրկնել է, որ ճգնաժամ չէր լինի, եթե նա լիներ նախագահը։ Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը կրկին ասել է, որ Եվրոպան բավարար աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային: