Վաշինգթոնում բողոքում են USAID-ի փակման դեմ

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Վաշինգթոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի մոտ, երբ Թրամփի վարչակազմն աշխատանքից հեռացրեց գործակալության բազմաթիվ աշխատակիցների, գրում է The New York Times-ը:
Ցուցարարներին միացել են դեմոկրատ օրենսդիրները՝ խոստանալով պայքարել Իլոն Մասկի դեմ, ով ավելի վաղ կողմ էր արտահայտվել USAID-ի լուծարմանը:
Օրենսդիրները հիշեցրել են նրան, որ ոչ թե նա է վերահսկում ամերիկացիների փողերը, այլ Քոնգրեսը։
Մասկը, իր հերթին, պատասխանել է. «Կոռումպացված քաղաքական գործիչները, որոնք բողոքում են USAID-ի շենքի մոտ, գումար են ստանում այդ գործակալությունից»։