Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ սոցցանցերում նրա օգտահաշիվներն արգելափակելու համար․ #WSJ
|
Meta ընկերությունն ԱՄՆ-ի նախագահ Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ սոցցանցերում նրա օգտահաշիվներն արգելափակելու համար, գրել է The Wall Street Journal-ը: Facebook-ում, Instagram-ում Թրամփի էջերն արգելափակվել էին 2021-ի սկզբին՝ այս հարթակներում կանոնների խախտման պատճառով, նույն տարվա հուլիսին Թրամփը դատի էր տվել սոցցանցերի ղեկավարությանը: Ինչպես գրում է Wall Street Journal-ը, 22 միլիոն դոլար կնվիրաբերվի պարոն Թրամփի նախագահական գրադարանի հիմնադրամին, իսկ մնացածը կուղղվի իրավաբանական ծախսերին: |