TikTok-ը վերսկսել է գործունեությունն ԱՄՆ-ում․ #CNN
|
Չինական TikTok սոցիալական ցանցը վերսկսել է իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ Թրամփի ելույթից հետո, որտեղ նա խոստացել էր պաշտոնը ստանձնելուց հետո հավելվածի գործունեությունը երկարաձգելու մասին հրամանագիր ստորագրել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ ամերիկացի օգտատերերի մեծ մասի համար հարթակը հասանելի է դարձել սահմանափակումից 12 ժամ անց։ «Նախագահ Թրամփի ջանքերի շնորհիվ TikTok-ը վերադարձավ ԱՄՆ»,- հայտնում է CNN-ը։ |